Tuesday, February 16, 2010

Եվրատեսիլյան կրքեր 2010 (կամ ամենահետաքրքիր ու հուզումնաշատ եվրատեսիլը Հայաստանում)

Այս տարի Եվրատեսիլի երգչի ընտրությունները իսկականից շատ հետաքրքիր ու քննարկվող էին: Արդեն երկու օրա դասի գնալուց Եվրատեսիլից եմ խոսում , համալսարանում Եվրատեսիլից եմ խոսում և ընդհանրապես Երևանի օդը լցվածա Եվրատեսիլով: Էմիի ու Միհրանի երգի ֆանատներ , կազմելով փոքրամասնություն , այնքան են գոռում ու աղաղակում` այսպես ասած արդարությունը վերականգնելու համար,որ ակամայից ափսոսում ես էն եռանդը,որ կարելի էր շատ ավելի օգտակար բաների համար ծախսել:
Բայց սկսենք ամեն ինչ սկզբից , հերթով,կարգով:

Գլուխ առաջին
Էմմի և Միհրան (կամ սար երկնեց , մուկ ծնվեց)

Վերոնշյալ դուետը` Էմմին և Միհրանը(մասնավորապես Էմմին) դեռևս անցած տարի Ինգա և Անուշի ` Հայաստան գալուց հետո հայտարարեցին Եվրատեսիլ գնալու իրենց մտադրության մասին: Սրանով պետք է իրականանար Էմիի և իր մոր` Նադեժդա Սարգսյանի Եվրատեսիլ գնալու վաղուցվա երազանքը, երազանք , որ նրանք չէին թաքցնում: Հետո Էմիին միացավ Միհրանը և այս խոստումնալից զույգը սկսեց առավել բուռն հայտարարել Եվրատեսիլ գնալու իր մտադրության մասին ու խոստացավ մի այնպիսի չտեսնված,չլսված երգ , որը պետք է ցնցի մեզ մինչև հոգիներիս խորքը: Լավ, ասեցինք,սպասենք ,տեսնենք:
Եվ եկավ այն երկար սպասված օրը ,երբ երջանկություն ունեցանք լսելու Էմիի ու Միհրանի «երկնային» երգը: Առաջին անգամ լսելուց հետո մեջս մնաց Էմիի ինքնամոռաց ճվճվոցն ու շարքային , պրիմիտիվ բառերը , ու մեկ էլ խորը հիասթափություն , որ մեր երկիրը ներկայացնելու է այսպիսի ցածր մակարդակի երգ , որի նմանները ռադիոյով ամեն օր լսում ենք: Սպասում էի Ռիքի Մարտինի կամ Բրիտնի Սպիրսի երգերի նման երգ , բայց իրականում հասկացա , որ Միհրանը Ռիքի Մարտինի հետ պարելով Ռիքի Մարտին չի դարձել ու դժվար էլ դառնա: Մի խոսքով` մի տարվա փիառից ու գովեստներից հետո` սար երկնեց , մուկ ծնվեց:
Իր տված հարցազրույցներից մեկում Էմմին խոստովանել է , որ նախապես որոշվել էր,որ հանրայինը ընտրելու է երգչին (տվյալ դեպքում Էմիին և
Միհրանին) , ժողովրդին մնալու է միայն երգի ընտրությունը: Սա երևի պետք է համարել պատճառը նրա , որ նախընտրական մրցույթից շատ ամիսներ առաջ Էմմին և Միհրանը իրենց ներկայացնում էին , որպես Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող զույգ: Բայց հանկարծ… հանրայինը հայտարարում է մրցույթով և sms քվեարկությամբ նախընտրական համերգի մասին, և Էմիի ու Նադեժդայի պլանները առաջին անգամ բախվում են մի փոքր արգելքի: Սակայն զույգը մնում է անհողդողդ , մրցակցությունը կլինի թույլ և իրենց երգը ,իրենց բազմաչարչար ու բազմագով շոուն , Միհրանի պարը և Նադեժդայի կապերը հերիք կլինեն հաղթանակի համար(հա,եկեք չմոռանանք նաև Ռիքի Մարտինի և ուրիշների ձայնագրությունները , որոնք լսելուց հետո հայ ազգը պետք է խոնարհվեր նոր մեսիայի ` Էմիի ու Միհրանի առաջ):
Բայց հանկարծ տեղի ունեցավ Նադեժդայի և դուետի պլանների մեջ բացարձակ չմտնող մի երևույթ… Եվրատեսիլ գնալու հայտ ներկայացրեց մոսկվայաբնակ հայուհի Եվա Ռիվասը (իսկական ազգանունը` Ծատուրյան) , և սա Էմիի և իր մորը մոտեցրեց այս տարվա իրենց ամենամեծ անհաջողությանը…

Հաջորդիվ`Գլուխ երկրորդ (կամ Եվա Ռիվաս`չնախատեսված նորություն նախապես մշակված պլանի մեջ , մի դավադրության տապալում)

3 comments:

  1. Rip jan esi voch te menak es tarvam,ayl voobshe iranc amboxj kyanqi xaytarakutyunn er!!!

    ReplyDelete
  2. Ոչ միայն պարտվելն էր խայտառակություն, այլև Էմիի ցուցադրաբար բեմը լքելը,պարտվել չիմանալը ու հետո էլ ինչ որ անկապ միտինգ կազմակերպելը:
    Ոչ մի բան չունեմ Էմիի դեմ,նույնիսկ իրա որոշ երգեր հավանում եմ,բայց էս անգամ իրա մրցակիցը իրանից ուժեղ էր,էսքան բան:

    ReplyDelete
  3. Es henc ed el nkati unei!!Meka karcum em,vor mard petka partvel imana...haxtel bolorn en karum,bayc ay partvel u dranic heto el tulutyun@ cuyc chtal voch bolor@!!!

    ReplyDelete